Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայ շախմատիստները 5 հաղթանակ են տոնել Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում

452
Երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ., 01:10
Հայ շախմատիստները 5 հաղթանակ են տոնել Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 8 շախմատիստ։ Այսօր կայացած 6-րդ տուրում հայ շախմատիստները տոնեցին 5 հաղթանակ, 3 պարտիա ոչ-ոքի ավարտեցին։ Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին։ 6 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Սամվել Տեր-Սահակյանը, ով ընթանում է 14-րդ հորիզոնականում։