Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնին էր 30 տարի
![]() Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու իր որոշման մասին: «Ես որոշում եմ կայացրել դադարեցնել իմ լիազորությունները որպես նախագահ,- հայտարարել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով ղազախ ժողովրդի առջև երկրի հեռուստաալիքներից,- այս տարի լրանում է 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ երկրի ղեկավարի պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»: Երկրի նախագահի լիազորություններն անցել են խորհրդարանի նախագահին՝ Կասիմ Ժոմարթ Տոկաևին՝ մինչև երկրում ընտրությունների անցկացումը: Նազարբաևն, ով այս տարի կդառնա 79 տարեկան, Ղազախստանի առաջին և առայժմ միակ նախագահն է: 1991 թվականից ի վեր նա մի քանի անգամ հաղթել է ընտրություններում: Վերջին անգամ՝ 2015-ի արտահերթ ընտրություններին, հավաքել է 97,75% քվե: Նրա պաշտոնավարման ժամկետը ավարտվելու էր 2020-ին: Հավելենք, որ 2007 թվականին երկրի խորհրդարանը նրան՝ որպես երկրի առաջին նախագահի, հնարավորություն էր տվել առաջադրվել անսահմանափակ քանակությամբ: Հավելենք, որ Նազարբաևը շարունակելու է մնալ Ղազախստանի Անվտանգության խորհդրի նախագահի պաշտոնում՝ ցմահ: |

Մի շարք դեսպաններ հետ են կանչվել
8520:24
9 անշարժ և 6 շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը
13209:54
Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
19520.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
18420.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
19317.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16617.11.2026, 10:24
