Վիտամիններ, որ անհրաժեշտ են 40 տարեկանից հետո
![]() Մասնագետները խորհուրդ են տալիս 40 տարեկանից հետո սննդակարգում ներառել հետևյալ վիտամիններն ու միկրոտարրերը: 40-ից, հատկապես 50-ից հետո B12-ը շատ անհրաժեշտ է: Այն կարգավորում է ուղեղի և արյունատար համակարգի աշխատանքը: Օրական չափաբաժինը՝ 2.4 միկրոգրամ, որ հավասար է 2 բաժակ կաթի: 2. Կալցիում Առողջ և ամուր ոսկորներ ունենալուց բացի, կալցիումն անհրաժեշտ է մկանների կրճատման, սրտի աշխատանքի և նյարդերի համար: Օրական չափաբաժինը՝ 1 գրամ. համարժեք է 150 գրամ պանրի: 3. Վիտամին D Այս վիտամինը պաշտպանում է օրգանիզմը ծերանալուց, այն կարևոր է նաև օրգանիզմի կողմից կալիցիումի յուրացման համար: Դրա պակասը կարող է շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների, ցրված սկլերոզի, կաթնագեղձերի, գանգուղեղի և ուղիղ աղիքի քաղցկեղի պատճառ դառնալ: Օրական չափաբաժինը՝ 15 միկրոգրամ, որ կարելի է ստանալ 100 գրամ յուղոտ ձուկ ուտելով: 4. Մագնիում Այս տարրն անհրաժեշտ է արյան ճնշման կարգավորման համար, իսկ բարձր ճնշումը խիստ տարածված է 40-ն անց կանանց շրջանում: Մագնիումի պակասը կարող է հանգեցնել շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների: Օրական չափաբաժինը՝ 350 միկրոգրամ, որ համարժեք է 300 գրամ սպանախի: 5. Կալիում Կալիումը ևս անհրաժեշտ է ճնշման կարգավորման համար, անկախ տարիքից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց մոտ դաշտանադադարից հետո կալիումի պարբերաբար կիրառումը կանխում է կաթվածի հավանականությունը: Օրական չափաբաժինը հավասար է 4.7 գրամի, որ համարժեք է 300 գրամ լոբու: 6. Օմեգա 3 Օմեգա 3 ճարպաթթուները վիտամիններ չեն, բայց ևս խիստ անհրաժեշտ են, քանի որ դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը: Դրանք իջեցնում են արյան ճնշումը և «վտանգավոր» խոլեստերինի մակարդակը, պաշտպանում են սրտի հիվանդություններից և լավացնում են հիշողությունը: Օրական չափաբաժինը հավասար է 2 գրամի: Այն կարելի է ստանալ օրական 2 ընկույզ ուտելով: 7. Պրոբիոտիկներ Սրանք ևս վիտամիններ չեն, բայց անհրաժեշտ են 40 տարեկանից հետո: Դրանք կարևոր են աղիների աշխատանքի և առողջ քաշի պահպանման համար: Օրական չափաբաժինն ստանալու համար պետք է 300 գրամ յոգուրտ ուտել: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12







