Կինը փորձել է ծննդաբերել՝ հետևելով յութուբյան խորհուրդներին ու մահացել է
![]() Հնդկաստանում մահացել է 26-ամյա ծննդկանն, ով փորձել է ծննդաբերել ինքնուրույն՝ հետևելով յութուբյան էջերի խորհուրդներին: Դեպքը տեղի է ունեցել Բիլանդփուր քաղաքում: Ոստիկանություն է դիմել տանտերն ու հայտնել, որ իր կողմից վարձով տրված սենյակից, որտեղ հղի կին է ապրում, արյուն է հոսում: Ոստիկանները դուռը բացել են և տեսել հատակին ընկած կնոջն ու նորածին տղային՝ երկուսն էլ մահացած: Նրանց կողքին եղել են թելեր, մկրատ և ածելի: Կնոջ սմարթֆոնի մեջ վերջին դիտումները եղել են «Յութուբ»-ի տեսանյութեր՝ տնային պայմաններում ծննդաբերելու խորհուրդներով: Ծննդկանի ընտանիքի անդամները պնդել են, որ նա ոչ մեկի հետ կայուն հարաբերությունների մեջ չի եղել: Հավանաբար, հղի կինը վախեցել է հասարակութան կողմից խարազանվելուց, դրա համար էլ հրաժարվել է ծննդատուն գնալուց: Տանտերը հայտնել է, որ կինը 4 օր առաջ է այդ սենյակը վարձակալել՝ ասելով, թե իրեն հիվանդանոց գնալ օգնելու է իր մայրը: |

«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան
5120:42
Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
16519:43
Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
11319:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
10419:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
11218:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
16018:19
