Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Անհայտ անձը ծառի բնամասում անցքեր է բացել՝ լցնելով անհայտ ծագման հեղուկով. ահազանգ

256
Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ., 12:35
Անհայտ անձը ծառի բնամասում անցքեր է բացել՝ լցնելով անհայտ ծագման հեղուկով. ահազանգ

«Քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցն այս տեսարանն արձանագրել է Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում: Դեռևս անհայտ անձը բակի ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով: Թե ինչ նպատակ է հետապնդում այս արարքը, կարելի է կռահել»,- տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցները նյութեր են պատրաստել, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն ծառը «մշակողին» գտնելու և պատճառված վնասը փոխհատուցելու համար: