Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են բասկետբոլի Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի մասնակիցները

434
Շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ., 21:55
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի մասնակիցները

Հայաստանի գավաթի խաղարկության ընտրական փուլում «Արագած 2»-ը 96։71 հաշվով առավելության հասավ «Լեգեոն» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջորդան Սմիթը («Արագած 2»), ով վաստակեց 35 միավոր:

Նշենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Արագած 2»-ը և «Գյումրի»-ն կմիանան Ա լիգայի թիմերին և կշարունակեն պայքարը: