«Բացահայտել նրանց, ովքեր ստանում են նպաստ և փակում են ամսական 100.000 դրամից ավելի վարկ». Ն. Փաշինյան
![]() Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետը հանձնարարականներ տվեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին. «Գյուղատնտեսական սեզոնն է բացվում, ժամանակավոր աշխատատեղեր են ստեղծվում ու մեր ունեցած շփումները բացահայտել են պրոբլեմ, որ նպաստից զրկվելու հեռանկարը մարդկանց հետ է պահում սեզոնային աշխատանքում ներգրավելու հեռանկարից: Մենք պետք է արագ մեխանիզմներ ստեղծենք, որ մարդու՝ աշխատելու պատճառով, առնվազն որոշակի ժամանակաշրջան սառեցնենք պրոցեսը, բացի էն դեպքերից, երբ կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներ: Ասենք կբացահայտվի, որ մարդն ամիսը 500 հազար դրամ վարկ ա փակում... Ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող մարդն աշխատելու պատճառով չպետք է զրկվի այդ համակարգից: Մինչ գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը հարցը լուծած լինենք» - հանձնարարեց Ն. Փաշինյանը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
