ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական սպառազինությունից
1640
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 16:45
![]() Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ է արել չգնել ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը: Նրա խոսքով՝ Անկարայի և Մոսկվայի միջև գործարքի փաստը մտահոգում է Վաշինգթոնին: «ԱՄՆ-ը մտահոգված է դաշնակից երկրում ռուսական հակահրթիռային պաշտպանության ցանկացած տեսակի առկայությամբ»,- ասել է նա: Անցած տարվա դեկտեմբերին Միացյալ Նահանգները Թուրքիային վերջնագիր էին ներկայացրել՝ պահանջելով հրաժարվել Մոսկվայի հետ գործարքից՝ միևնույն ժամանակ սպառնալով հակառակ դեպքում զրկել F-35 կործանիչներից: Սակայն թուրքական կողմը հայտարարել էր, որ անհնար է Ռուսաստանի հետ համաձայնության չեղարկումը: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
