Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է». Նիկոլ Փաշինյան

1015
Շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ., 10:30
«Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով և հայտնվել 19-րդ հորիզոնականում:

Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում:

Նշված ցուցանիշը կարևորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»: