«Սնանկության գործերով կառավարիչները շարունակում են իրենց թալանչիական գործունեությունը». Սուրեն Սուրենյան
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը մինչև վերջ վերացված չեն։ Օրինակ՝ սնանկության գործերով կառավարիչները շարունակում են իրենց թալանչիական գործունեությունը՝ ահաբեկելով գույքի կորստի երկընտրանքի առջև կանգնած մարդկանց։ Օրինակ՝ սնանկության գործերով կառավարիչ Հայկ Կոշեցյանը, օգտագործելով իր կարգավիճակը, տիրացել է իր վարույթում գտնվող մի շարք գույքերի, ասենք՝ Երևանի Մայիսի 9 փողոցի, 9ա շենքի, 7-8 բնակարանների, Արագածոտնի մարզի Շահումյան գյուղում գտնվող ու այժմ չգործող թռչնաբուծարանի և այլ գույքերի, ընդ որում՝ վերջիններս ձևակերպելով իր մերձավորների անուններով։ Ակնհայտ է, որ Կոշեցյանն իր ազգականների անուններով տիրացել է անշարժ գույքի՝ Հայաստանի քաղաքացիների սնանկության հաշվին։ Կոշեցյանը սովորական վաշխառու է, որը տեղ չունի նոր Հայաստանում։ Զարմանալին այն է, որ սույն աճպարարը կարողանում է երկու հարյուր հազար դրամով սեփականել Աշտարկում գտնվող երեք սենյականոց բնակարանը, կամ քսան հազար դրամով աճուրդով վաճառել փոքրիկ բեռնատար»։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
