«Նյու-Մեդ կլինիկայի «զոհերից» մեկն էլ ես եմ». քաղաքացի
![]() Վերջին ամիսներին MAMUL.am-ը հանդես եկավ մի քանի հրապարակումներով, որոնցում ներկայացվել են խմբագրություն դիմած մի շարք քաղաքացիների դժգոհությունները Երևանում գործող Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնի շուրջ (նախորդ հրապարակումներ՝ 1, 2, 3): Վերոնշյալ հրապարակումներից հետո խմբագրությունը շարունակում է ստանալ նոր ահազանգեր նշված կենտրոնի վերաբերյալ: Ներկայացնում ենք քաղաքացիներից մեկի հերթական դիմումի բառացի սղագրումը: «Նյու-Մեդ կլինիկայի «զոհերից» մեկն էլ ես եմ, ու իմ դեպքն ամբողջովին կրկնում է այս դեպքը՝ ավելի վատ հետևանքների սպառնալիքներով: Ես դիմել էի գինեկոլոգ Լիլիթին: Ինքը տալով ինձ անալիզների պատասխաններ, աշխատում էր գրավոր ոչինչ չտալ: Լրիվ նույն սցենարով, ինձանից փորձում էին մեծ գումար կորզել: Անալիզների արդյունքները, որում գրվել է էնդոցերվիկոզ, բոլոր այլ բուժհիմնարկների մասնագետների կողմից ուղղակի ծիծաղի և զարմանքի առարկա դարձան: Բացի այդ, նա անընդհատ նշում էր, որ Դիալաբի անալիզները, որոնք իմ ձեռքում էին՝ զիբիլ են, ուստի պետք է արվեն միայն իրենց լաբորատորիայում: Ինձ սպառնում էր բժշկուհին, որ եթե իր մոտ ամբողջական բուժում չանցնեմ, որն արժենալու էր բացի անալիզներն ու դեղերը 160.000 + 120.000 + 150.000 դրամ, ապա ինձ մոտ հնարավոր է էնդոցերվիկոզը քաղցկեղի վերածվի, ինչը կլինի նաև այն դեպքում, եթե ուրիշ բժշկի մոտ բուժվեմ: Հետո, նույն սցենարով մի հղի աղջկա, մոտ 20 տարեկան, ասում էր, որ Էկոսենս լաբորատորիայի անալիզներն են զիբիլ, ու ինքը պետք է վերահանձնի անալիզներն իրենց մոտ, որովհետև նրանք սխալ մաքուր պատասխաններ են գրել»: Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար MAMUL.am-ը կրկին դիմեց կենտրոնի տնօրեն Հարություն Միքայելյանին, ով, մինչ այդ ուղարկված նախորդ հարցումներին պարզաբանումներ տալուց խուսափում էր: Սույն հարցմանը պատասխանելով՝ վերջինը նշել է հետևյալը. «Ես զրուցել եմ բժշկուհու հետ, նա այդպիսի դեպք չի ունեցել»: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Եթե դուք օգտվել եք բժշկական այս, կամ այլ կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ: Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունն ապահովված է: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
