Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է Էդգար Մալաքյանի նոր ակումբը

252
Կիրակի, 27 հունվարի, 2019 թ., 19:50
Հայտնի է Էդգար Մալաքյանի նոր ակումբը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը կարիերան կշարունակի ռումինական «Պետրոլուլ» ակումբում։ Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ «Պետրոլուլ»-ը հանդես է գալիս Ռումինիայի երկրորդ դիվիզիոնում և ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։