Ուռուցքների պետպատվերով վիրահատության համար պետությունը կփոխհատուցի քաղաքացու ամբողջ գումարը (տեսանյութ)
![]() «Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ ուռուցքաբանական ծառայությունների համար, դա ավելացել է անցյալ տարվա 1,1 մլրդ դրամի վրա: Պետք է որոշում կայացվեր, թե այդ 700 մլն-ն ինչի վրա ենք ծախսելու և քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ պետք է փորձել մեղմել քաղաքացիների վրա դրված բեռը՝ խոսքը համավճարը հանելու մասին է: Քանի որ առաջ պետությունը դրա համար փոքր մասն էր վճարում, իսկ մեծ մասը՝ քաղաքացին, ուստի տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Եթե կարիք եղավ ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք որ կունենան պետպատվեր, ոչ բոլորի մասին է խոսքը, այնտեղ վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի և պետությունը կփոխհատուցի այդ վիրահատության ամբողջ գումարը, այն էլ՝ շուկայական գնով»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱՆ նախարար Ա. Թորոսյանը: Նա նշեց, որ ուռուցքային վիրահատություններին ավելացել է նաև ճառագայթային բուժումը՝ շուրջ 200 քաղաքացիների համար: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
