Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ամեն ինչ հիանալի էր՝ մինչ ավարտվելը». Բոլթը հայտարարություն է տարածել

325
Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 00:15
«Ամեն ինչ հիանալի էր՝ մինչ ավարտվելը». Բոլթը հայտարարություն է տարածել

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը հայտարարել է, որ այլևս ֆուտբոլ չի խաղալու։

«Ամեն ինչ չէ ընթացել այնպես, ինչպես պետք է ընթանար: Ինձ իսկապես դուր էր գալիս թիմում լինելը: Ամեն ինչ հիանալի էր՝ մինչ ավարտվելը։ Մարզական կարիերաս ավարտված է: Հիմա փորձում եմ դառնալ հաջողակ գործարար»,- նշել է Բոլթը։

Հիշեցնենք, որ Բոլթը հանդես էր գալիս Ավստրալիայի «Սենթրալ Կոստ Մարիներս» թիմում, սակայն լքել է ակումբը՝ համաձայնության չգալով ղեկավարության հետ։