Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Կարեն Գրիգորյանը՝ Սևիլիայի առաջնության արծաթե մեդալակիր

327
Երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ., 13:25
Կարեն Գրիգորյանը՝ Սևիլիայի առաջնության արծաթե մեդալակիր

Իսպանիայում ավարտվեց Սևիլիա քաղաքի շախմատի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 31 երկրների 303 շախմատիստ, այդ թվում՝ 13 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Գևորգ Հարությունյանը: Մեր շախմատիստներից հաջող հանդես եկավ Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Լի Դին, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Չինացի շախմատիստը ոչ-ոքի էր խաղացել միայն Գրիգորյանի հետ: Մեր մյուս ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը վաստակեց 5 միավոր և գրավեց 83-րդ հորիզոնականը: