Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայտնաբերվել է «Նանտ»-ի պաշտպանի դին

408
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 15:05
Հայտնաբերվել է «Նանտ»-ի պաշտպանի դին

Ֆրանսիայի իր բնակարանում հայտնաբերվել է «Նանտ»-ի ամերիկացի պաշտպան Ջերմեյն Մարշալի դին։ 28-ամյա բասկետբոլիստի մահվան պատճառը հայտնի չէ։ Օրինապահ մարմիններն արդեն սկսել են գործի քննությունը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Նշվում է, որ ակումբի առաջիկա հանդիպումը կհետաձգվի՝ սգի պատճառով։
Նշենք, որ Մարշալը բասկետբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Իտալիայում, Հունաստանում, Հոլանդիայում և Ֆինլանդիայում։