Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Շախմատ. Փաշիկյանը և Գևորգյանն ընթանում են առաջին հորիզոնականներում

378
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 00:35
Շախմատ. Փաշիկյանը և Գևորգյանն ընթանում են առաջին հորիզոնականներում

Այսօր տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունների հինգերորդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարում առաջին հորիզոնականում է Արման Փաշիկյանը, ով ոչ-ոքի խաղաց Մանուէլ Պետրոսյանի հետ։ Կանանց մրցաշարի 5-րդ տուրի պարտիայում Մարիա Գևորգյանը հաղթեց Մարիամ Ավետիսյանին՝ շարունակելով գխավորել աղյուսակը։ Փաշիկյանը և Գևորգյանն ընթանում են առաջին հորիզոնականներում։

Տղամարդկանց մրցաշար՝

Շանթ Սարգսյան - Հայկ Մարտիրոսյան՝ 1/2։1/2

Ռոբերտ Հովհաննիսյան - Զավեն Անդրիասյան՝ 1։0

Մանուէլ Պետրոսյան - Արման Փաշիկյան՝ 1/2։1/2

Արամ Հակոբյան - Տիգրան Հարությունյան՝ 1/2։1/2

Սամվել Տեր-Սահակյան - Տիգրան Պետրոսյան՝ 1։0


Կանանց մրցաշար՝

Սուսաննա Գաբոյան - Մարիամ Մկրտչյան՝ 1:0

Արփինե Գրիգորյան -Աստղիկ Հակոբյան՝ 1։0

Սիրանուշ Ղուկասյան - Անահիտ Մկրտչյան՝ 1։0

Մարիամ Ավետիսյան - Մարիա Գևորգյան՝ 0։1

Աննա Խաչատրյան - Մարիա Կուրսովա՝ չի կայացել