Երևան`   -2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.

«Հենրիխն առավելագույնն է քամել ինքն իրենից՝ գլխից վեր ցատկելով». Վալերի Հովհաննիսյան

163
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 13:50
«Հենրիխն առավելագույնն է քամել ինքն իրենից՝ գլխից վեր ցատկելով». Վալերի Հովհաննիսյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նախկին գործակալ Վալերի Հովհաննիսյանը խոսել է իր նախկին հաճախորդի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» հնարավոր տրանսֆերի և լոնդոնյան ակումբում Հենրիխի ապագայի մասին։

«Հենրիխը երբեք չի ցանկացել խաղալ Ռուսաստանում: Նա գերադասում է Եվրոպան: Մխիթարյանը երբեք ռուսական առաջնությունը ուժեղ չի համարել: Չեմ կարծում, որ վերջին տարիներին նրա կարծիքը փոխվել է: Դուք գիտեք, որ Մխիթարյանն ապրի: Նա առավելագույնն է քամել ինքն իրենից՝ գլխից վեր ցատկելով: Նա ինքն իրեն երեք անգամ գերազանցել է: Ապացուցել է, որ հայ ֆուտբոլիստները կարող են հանդես գալ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Եվ սպասել, որ նա Անգլիայում 45 գոլ կխփի, բարդ էր: Բայց որպես հայ՝ ես հենց դա էլ ցանկանում էի: Ամեն դեպքում, նա մեր ֆուտբոլային ազգային հերոսն է: Կարծում եմ՝ նա դեռ 2-3 տարի կարող է խաղալ Պրեմիեր լիգայում: Միջակ թիմերում։ Հենրիխն անկասկած համապատասխանում է այդ մակարդակին: Նույնիսկ չգիտեմ, թե ինչ պետք է տեղի ունենա, որ նա տեղափոխվի «Զենիթ»: Հենրիխը երբեք փողի հետևից չի վազել»,- նշել է Հովհաննիսյանը։