Էնդի Մառեյը հայտարարել է կարիերան ավարտելու մտադրության մասին
![]() Բրիտանացի թենիսիստ Էնդի Մառեյը, արցունքներն աչքերին, հայտարարել է կարիերան ավարտելու մտադրության մասին: Պատճառն աջ ազդրի վնասվածքն է, որը նա ավելի վաղ վիրահատել էր, սակայն ցավը չէր անցել։ «Ասել եմ թիմիս, որ էլ այսպես չեմ կարող։ Պետք է կանգ առնեմ, քանի որ խաղում եմ՝ չհասկանալով, թե երբ կդադարի ցավը: Ես գիտակցեցի, որ պետք է այս որոշումն ընդունեմ։ Ասել եմ թիմիս, որ կկարողանամ դիմանալ մինչև «Ուիմբլդոն», և այնտեղ կավարտեմ կարիերաս, բայց վստահ չեմ, որ կկարողանամ: Հանդես կգամ Մելբուրնում, քանի որ դեռ կարող եմ խաղալ որոշակի մակարդակում, բայց ոչ այն մակարդակում, որը հաճույք կբերեր: Ցավն իսկապես շատ ուժեղ է: Չեմ ցանկանում այսպես շարունակել խաղալ: Հնարավոր է՝ Ավստրալիայի բաց առաջնությունն իմ վերջին մրցաշարը դառնա: Վստահ չեմ, որ կարող եմ ևս 4 կամ 5 ամիս խաղալ այս ցավերով»,- նշել է Մառեյը։ Նշենք, որ Մառեյն աշխարհի նախկին առաջին ռակետն է, նա «Մեծ Սաղավարտի» մրցումների եռակի հաղթող, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և Դևիսի գավաթի հաղթող։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
