Իսպանիայում թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպող հայկական հանցախումբ է ձերբակալվել
![]() Իսպանիայում հայկական հանցախումբ է վնասազերծվել, որը զբաղվում էր թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելով, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով Եվրոպոլին: Վնասազերծման արդյունքում ձերբակալվել է 15 մարդ։ Ընդհանուր առմամբ, գործով անցնող 83 անձանցից 28-ը պրոֆեսիոնալ մարզիկներ են։ Խմբավորման անդամները նախապես կապ են հաստատել ITF Futures և Challenger կատեգորիաներում խաղացող թենիսիստների հետ և պայմանավորվել հանդիպման արդյունքի շուրջ։ Խաղադրույքները կատարվել են միջազգային և ազգային մակարդակներում, իսկ խմբավորման անդամները ներկա են եղել խաղերին, որպեսզի համոզվեն, որ գնված խաղացողները կատարոււմ են պայմանավորվածությունները: Ոստիկանությունը կասկածյալների անունները չի նշում, սակայն Եվրոպոլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ձերբակալված թենիսիտները մասնակցել են ԱՄՆ-ի վերջին Բաց առաջնությունում (US Open): Հաղորդվում է նաև, որ գործով 11 բնակարաններում անցկացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 167 հազար եվրո, բանկային քարտեր, հրազեն, թանկարժեք մեքենաներ և թանկարժեք զարդեր։ Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբավորման անդամակցելու, փողերի լվացման, խարդախության, ապօրինի հրազեն ունենալու ու անձնական միջոցների ապօրինի յուրացման համար։ Տեսագրությունը հրապարակվել է Եվրոպոլի յութուբյան ալիքում: |

ՈւԵՖԱ-ի հումորային անդրադարձը Եղիշե Մելիքյանի՝ գոլերը տոնելու շարժումներին
18600:42
Կրիշտիանու Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ճամբարը
32700:00
«Իսկ ՀՀ իշխանությունները մեղադրյալի աթոռին են դրել դպրոցական շախմատի հայկական մոդելի կնքահորը»․ Ռուբեն Մելիքյան
134Երեկ, 13:42
«Հայաստանում ֆուտբոլը պետք է դրվի գերազանցապես մասնագիտական-գիտական հիմքի վրա»․ Հակոբ Բադալյան
11329.09.2026, 10:36
«Չանչարևիչի ամենամեծ բացթողումն այն է, որ չի հասցրել ՔՊ-ի անդամ դառնալ»․ Տիգրան Քոչարյան
11829.09.2026, 10:24
«Ո՞նց կարող է Չանչարևիչը մնալ հավաքականի դարպասապահ». Արայիկ Հարությունյան
16928.09.2026, 23:12
