Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Աբրամյանը և Մկրտիչյանն իրենց նորամուտը նշեցին «Բարսի Ատիրաու»-ի կազմում

284
Երեքշաբթի, 08 հունվարի, 2019 թ., 13:00
Աբրամյանը և Մկրտիչյանն իրենց նորամուտը նշեցին «Բարսի Ատիրաու»-ի կազմում

Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Արագադ Աբրամյանն ու Արկադի Մկրտիչյանը 2018/19 թթ. մրցաշրջանում իրենց կարիերան կշարունակեն ղազախստանի առաջնությունում հանդես եկող «Բարսի Ատիրաու» ակումբում: «Բարսի Ատիրաու» ակումբը այս մրցաշրջանում ազգային առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում, որոնցից հաղթանակի է հասել 7-ում:
Աբրամյանն ու Մկրտիչյանը իրենց նորամուտը նշեցին Եվրոպական «Բիբլ» լիգայում, որտեղ «Բարսի Ատիրաու»-ն 71:73 հաշվով պարտություն կրեց Ալբանական «ԿՍ Տեուտա»-ից: Արկադի Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրեց 35 րոպե, վաստակեց 10 միավոր, 6 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Արագադ Աբրամյանը խաղադաշտում անցկացրեց 21 րոպե, վաստակեց 17 միավոր, 2 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:

Աբրամյանը և Մկրտիչյանն իրենց նորամուտը նշեցին «Բարսի Ատիրաու»-ի կազմում
Աբրամյանը և Մկրտիչյանն իրենց նորամուտը նշեցին «Բարսի Ատիրաու»-ի կազմում