Աշխարհի ամենամաքուր սնունդը՝ ըստ Մինեսոտայի գիտնականների
![]() Ժամանակակից աշխարհում շատ քիչ մթերքներ են մնացել, որոնք արտադրվում կամ աճեցվում են առանց քիմիկատների և այլ թունավոր նյութերի: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի Մինեսոտայի առողջապահության դեպարտամենտի գիտնականները: Համաձայն նրանց ստուգումների՝ ամենամաքուր սնունդը հիմա համարվում է ծովի ձուկը՝ որսացած ափից մեծ հեռավորոթյան վրա: Սակայն այն ձուկը, որ հիմա վաճառվում է խանութներում, մեծամասամբ ևս պարունակում է թունավոր նյութեր: Ձուկը վաղուց է ճանաչվել որպես առավել օգտակար մթերք, որը սպիտակուցների և օրգանիզմի համար կարևոր այլ նյութերի հիանալի աղբյուր է, բայց այն ընտրելիս պետք է շատ ուշադիր լինել: «Գետի ձկները մեծ քանակությամբ սնդիկ են պարունակում, անգամ եթե դրանք բնակվում են քաղաքներից հեռու գտնվող լճերում ու գետերում: Թույների առավելագույն քանակություն մենք հայտնաբերել ենք տարեց և գիշատիչ ձկների օրգանիզմում»,- ասել են մասնագետները: Ըստ այդմ, գիտնականները եկել են մի համընդհանուր եզրակացության՝ աշխարհի ամենաանվտանգ սնունդն է ծովի խորքերում, ցամաքից մեծ հեռավորության վրա ապրող երիտասարդ և ոչ գիշատիչ ձուկը: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
