Վրաստանում խոզի գրիպից 2 մարդ է մահացել
1718
Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 16:35
![]() Վրաստանում խոզի գրիպից մահվան 2 դեպք է գրանցվել, փոխանցում է «Спутник-Грузия» գործակալությունը: Առաջին դեպքը տեղի է ունեցել երեկ Բաթումիում, երկրորդն այսօր՝ Քութաիսիում: Վրաստանի առողջապահության նախարարի խոսքով՝ երկու զոհերը գտնվել են ռիսկային խմբում: Այդ խմբի մեջ են մտնում հղի կանայք, մինչև 2 տարեկան երեխաները, թոքերի քրոնիկ հիվանդություն, այդ թվում ասթմա ունեցող մարդիկ: Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Քութաիսիում կինը մահացել է անմիջապես ծննդաբերությունից հետո, երեխայի վիճակը լավ է: Բժիշկների խոսքով՝ 30-ամյա կնոջը հիվանդանոց են տեղափոխել բարձր ջերմությամբ և ծանր վիճակում, հղիության 38-րդ շաբաթում կեսարյան հատում են արել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
