«Անհամբերությամբ եմ սպասում ֆուտբոլիստների հետ աշխատանքին». «Մանչեսթր Յունայթեդ»-ի նոր գլխավոր մարզիչ
![]() Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նորվեգացի Ուլե Գունար Սուլշերը։ Նրա մարզչական շտաբում կաշխատեն Մայքլ Ֆելանը, Մայքլ Կերիկը և Կիրան ՄքՔեյնը: ««Մանչեսթր Յունայթեդ»-ն իմ սրտում է, և այստեղ վերադառնալը հիանալի է: Անհամբերությամբ եմ սպասում անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստների հետ աշխատանքին, որոնք այժմ այս թիմում են, ինչպես նաև մարզչական շտաբի և ակումբի մյուս աշխատակիցների հետ համագործակցության մեկնարկին»,- նշել է Սուլշերը։ Նշենք, որ Սուլշերը 1996-ից 2007 թվականներին հանդես է եկել «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, որի հետ 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ Անգլիայի գավաթակիր, հաղթել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, երկու անգամ ճանաչվել է Անգլիայի սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի հաղթող: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
