Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Երևանում կկայանա ներառական ֆուտբոլային հանդիպում՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ

351
Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 13:40
Երևանում կկայանա ներառական ֆուտբոլային հանդիպում՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14:30-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա

«ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափի և ՀՖՖ-ի համատեղ միջոցառումը։ Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «ՓԻՓԼ- ֆուտբոլ 2018» ներառական ֆուտբոլային հանդիպումը՝ «ՓԻՓԼ ՍԵՐ» և «ՓԻՓԼ ԿՅԱՆՔ» թիմերի միջև։ Թիմերի կազմերում խաղին կմասնակցեն նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ միասին։