Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Փաստորեն, փաստաթուղթը դեռ փակցված է մաքսատան պատին». «Ղեկը աջ» նախաձեռնություն

1616
Երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ., 17:30
«Փաստորեն, փաստաթուղթը դեռ փակցված է մաքսատան պատին». «Ղեկը աջ» նախաձեռնություն

«Ղեկը աջ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել. «Փաստորեն փաստաթուղթը որում ասվում է, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը ժամանակավոր է, դեռ փակցված է մաքսատան պատին...»:

Հիշեցնենք, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում Բագրատաշենի անցակետում. այնտեղ կայանած մեքենաները չէին կարողանում Հայաստան մտնել: «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի երրորդ օրն այցելել էր Նոյեմբերյան և այցի ճանապարհին հանդիպել էր «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին՝ խոստանալով լուծում գտնել ստեղծված իրավիճակից: