Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ արգելված չէ քարոզչություն անել. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
![]() Թեև Հայաստանի Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին, այդուհանդերձ արգելված չէ ավելի վաղ շրջանում քարոզչություն իրականացնել: Այս մասին հրապարակված միջանկյալ զեկույցում նկատել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական խումբը: Միջազգային դիտորդների առաջին զեկույցը կազմվել է նոյեմբերի 12-ից 25-ն ընկած ժամանակահատվածը մշտադիտարկելու արդյունքում: Ընդհանուր առմամբ ներկայացվել են արտահերթ ընտրությունների կազմակերպման իրավական, քաղաքական գործընթացները, նաև որոշ դիտարկումներ են արվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, լրատվամիջոցների աշխատանքի, թեկնածուների հետ հանդիպումներից ստացված տպավորություններից: Կուսակցությունների ներկայացուցիչները երկարաժամկետ դիտորդների հետ հանդիպման ժամանակ հայտնել են, որ ազատ քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունեն, այդուհանդերձ, ոմանք մտահոգություն են հայտնել վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, քվեների գնման և ընտրողների վրա ճնշումների գործադրման մասին՝ հատկապես գյուղերում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդները մտահոգություններ են լսել նաև օնլայն տիրույթում անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության մասին: «Լրատվական դաշտը բազմազան է, բայց լրատվամիջոցներից շատերն ասոցիացվում են այս կամ այն քաղաքական ուժի հետ: Հանրային հեռուստաընկերությունը, որ ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել որպես կառավարամետ քաղաքականություն վարող: Հեռարձակվող լրատվամիջոցներից բացի, սոցիալական ցանցերը կարևոր հարթակ են տեղեկատվություն տարածելու համար: Որոշ զրուցակիցներ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդներին ասել են՝ բարելավում են նկատել, սակայն ընդգծել են, որ նոր կառավարության, մասնավորապես՝ վարչապետի նկատմամբ քննադատության հանդեպ անհանդուրժողականություն կա»,- ասված է զեկույցում։ Զեկույցը հիմնականում տեղեկատվական բնույթ է կրում և իրազեկում է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ընթացքի մասին: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
