Թրամփն Ուկրաինայի իրավիճակի պատճառով կարող է չեղարկել Պուտինի հետ հանդիպումը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու հնարավորության մասին՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ: Ինչպես փոխանցում է ТАСС-ը, Թրամփը նշել է, որ միջադեպի հետ կապված ազգային անվտանգության հարցերով իր թիմից «ամբողջական զեկույց» է ակնկալում: «Զեկույցը որոշիչ նշանակություն կունենա: Հնարավոր է՝ չհանդիպեմ Պուտինի հետ: Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան»,- The Washington Post-ին ասել է ԱՄՆ նախագահը: Թրամփի խոսքով՝ Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի մասին զեկույցը կստանա այսօր: «Ինձ բացարձակ դուր չի գալիս այդ ագրեսիան: Եվ, ի դեպ, Եվրոպային ևս պետք է դուր չգա այդ ագրեսիան: Եվ Գերմանիային նույնպես»,- հավելել է նա՝ հերթական անգամ Գերմանիային կոչ անելով ավելացնել պաշտպանական ծախսերը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին ուղիղ բանակցությունների կոչ էր արել: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
