ԱՄՆ-ը Պուտինին և Պորոշենկոյին բանակցությունների կոչ է արել
![]() ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին ուղիղ բանակցությունների կոչ է արել՝ Կերչի նեղուցում տեղի ունեցել լարվածությունից հետո: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ: «Երկու կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և հետևեն միջազգային պարտավորություններին և համաձայնություններին: Մենք նախագահներ Պորոշենկոյին և Պուտինին կոչ ենք անում ուղիղ բանակցություններ անցկացնել՝ իրավիճակը կարգավորելու համար: Այդ կապակցությամբ կրկին հաստատում ենք մեր աջակցությունը Նորմանդյան քառյակի ձևաչափին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փոմփեոն նաև կոչ է արել Ռուսաստանին վերադարձնել գրավված ուկրաինական նավերը: Ավելի վաղ իրավիճակը քննարկել էին Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդները: Նոյեմբերի 25-ին Սև ծովում, Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական 3 ռազմանավի վրա: Ուկրաինական կողմը նշում է, որ Ռուսաստանի ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
