ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Պուտինին
![]() ԱՄՆ-ը պետք է աջակցի Ուկրաինային՝ կապված Ազովի ծովում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտման հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բրայան Ֆիցպատրիկը, փոխանցում է Eurointegration-ը: «Ազովի ծովում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումն ու սադրիչ գործողություններն անընդունելի են: Ռուսաստանը պետք է վերականգնի Կերչի նեղուցով ազատ տեղաշարժը, որպեսզի ուկրաինական նավերն ազատ օգտագործեն ուկրաինական նավահանգիստները»,- ասվում է կոնգրեսականի տարածած հայտարարության մեջ: Ֆիցպատրիկը նշել է, որ Մոսկվայի ագրեսիան ուղիղ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին: «Կոչ եմ անում նախագահին և նրա վարչակազմին պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Պուտինին հաջորդ շաբաթ G20-ի գագաթնաժողովի ժամանակ»,- հավելել է կոնգրեսականը: Նոյեմբերի 25-ին Սև ծովում, Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական 3 ռազմանավի վրա: Ուկրաինական կողմը նշում է, որ Ռուսաստանի ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել: ՄԱԿ-ի ԱԽ-ն իրավիճակի սրման ֆոնին արտակարգ նիստ կհրավիրի: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
