Սպիտակ տունը ներգաղթյալների դեմ ուժ կիրառելու իրավունք է տվել զինծառայողներին
![]() Սպիտակ տունը Մեքսիկայի հետ սահմանին տեղակայված զինծառայողներին թույլ է տվել ուժ կիրառել ներգաղթյալների դեմ: Փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին, փոխանցում է Military Times-ը: Այն զգալիորեն ընդլայնում է զինծառայողների իրավասությունները, մասնավորապես, թույլ տալով նրանց «ցուցադրել կամ ուժ կիրառել (անհրաժեշտության դեպքում մահացու միջոցներ), կանխել զանգվածային անկարգությունները, ձերբակալել» ներգաղթյալներին՝ մաքսային ծառայության ներկայացուցիչների պաշտպանության նպատակով: Փաստաթղթում նշվում է, որ ներգաղթյալների գործողությունները կարող են բռնության և անկարգությունների դեպքերի պատճառ դառնալ: Military Times-ի խոսքով՝ թույլտվությունը խախտում է 1878թ. ընդունված օրենքը, որով զինծառայողներին արգելվում է ԱՄՆ-ում իրավապահ մարմինների գործառույթների իրականացումը: Սակայն, ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության, փաստաթղթի տեքստը «մանրամասն մշակվել է՝ ամերիկացի օրենսդիրների հետ հակասություններից խուսափելու նպատակով»: Իսկ մինչ այդ Պենտագոնում հայտնել էին, որ սահմանին տեղակայված զորքերը կաջակցեն մաքսային ծառայության աշխատակիցներին: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
