«Աղվես հավանոցում». ամերիկացի սենատորները՝ Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում ռուսաստանցու հնարավոր նշանակման մասին
![]() Ամերիկացի սենատորները դեմ են Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում ռուսաստանցի գեներալ Ալեքսանդր Պրոկոպչուկի թեկնածությանը: Այս հայտարարել է սենատոր Ռոջեր Վիքերը, ով այլ սենատորների հետ դիմում է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, փոխանցում է Tvrain-ը: Թրամփին ուղղված դիմումը ստորագրել են նաև սենատորներ Ջին Շահինը, Քրիս Քունսն ու Մարկո Ռուբիոն: «Գեներալ-մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկին Ինտերպոլի ղեկավար ընտրելը նման կլինի աղվեսին հավանոցի պատասխանատու նշանակելուն»,- ասվում է դիմումի մեջ: Սենատորները նշում են նաև, որ «Ռուսաստանը մշտապես չարաշահում է Ինտերպոլի կանոններն ու դրանք օգտագործում քաղաքական ընդդիմախոսների հետ հաշիվները մաքրելու համար»: Ինտերպոլի ղեկավարի ընտրությունները կկայանան նոյեմբերի 21-ին: Այժմ Պրոկոպչուկը զբաղեցնում է կազմակերպության փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարում ՌԴ ՆԳՆ Ինտերպոլի բյուրոն: Հոկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյն անհետացել է: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
