«Կարծում եմ, որ լրացուցիչ պարզաբանման կարիք կա». ՊԵԿ նախագահ
![]() ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, լրացուցիչ պարզաբանման կարիք կա, քանի որ ՊԵԿ տարբեր պաշտոնատար անձանց կողմից արտահայտված տեսակետների միջև մամուլում փորձ է արվում հակասություններ փնտրել (իսկ այդպիսիք, բնականաբար, չկան)։ Մասնավորապես, երբ ճեպազրույցի ժամանակ մեր գործընկեր- լրագրողներին ներկայացվում է համատարած եկամուտների հայտարարագրման գործընթացում մեր հայրենակիցների արտագնաաշխատանքի դիմաց ստացվածեկամուտները ևս հայտարարագրելու մասին տեսակետ (որը դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունի), դա ամենևին չի նշանակում, որ այդ եկամուտները ենթակա են հարկման, քանի որ հայտարարագրելը դեռևս չի նշանակում հարկել։ Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի դիմաց ստացված եկամուտները եկամտային հարկով հարկելու իրավական պարտականություններին, ապա անհրաժեշտ է նշել, որ այս պահին գործող օրենսդրությամբ ևս առկա է պարտադիր հայտարարագրման իրավական նորմ՝ այն դեպքում, երբ եկամուտներ ստացող մեր հայրենակիցները եկամտային հարկի կիրառման իմաստով հանդիսանում են ռեզիդենտ։ Ամեն դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ եկամուտների համատարած հայտարարագրման իրավակարգավորումների վերաբերյալ որևէ կոնկրետ նախագիծ ներկայումս առկա չէ, իսկ մամուլում շահարկվող բազմաթիվ հարցականներ, կարծում եմ, որ իրենց վերջնական պատասխաններն ու լուծումները կստանան հանրային քննարկումների ժամանակ՚։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
