Նեթանյահուն զբաղեցրել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը
![]() Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ նշանակվել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնին, հաղորդում է РИА Новости-ն: «Առաջին անգամ զբաղեցնում եմ պաշտպանության նախարարի պաշտոնը, և գիտեմ, որ ստանձնում եմ պաշտպանության նախարարի լիազորություններն այն պահին, երբ անվտանգության ոլորտում պետության քաղաքականության հասցեին զանգվածային քննադատություն կա»,- իսրայելցի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում ասել է Նեթանյահուն: Նա նաև հայտնել է, որ երկրի ուժային կառույցները հասկանալի պատճառներով չեն կարող իսրայելցիներին ներկայացնել «լայնամասշտաբ պատերազմի» ողջ պատկերը: Նեթանյահուն խոստացել է նաև ապահովել երկրի հարավի անվտանգությունը, որը բազմիցս հայտնվել է Գազայի հատվածից հրթիռակոծությունների: Հիշեցնենք, որ Ավիգդոր Լիբերմանը հրաժարական էր տվել պաշտպանության նախարարի պաշտոնից: Նշենք, որ այժմ Նեթանյահուն զբաղեցնում է վարչապետի և 4 նախարարների պաշտոններ. խոսքն արտգործնախարարի, պաշտպանության նախարարի, առողջապահության, հայրենադարձության և ինտեգրման հարցերով նախարարների պաշտոնների մասին է։ |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
