Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
3728
Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 16:05
![]() Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տվել, հաղորդում է Sputniknews-ը: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լիբերմանը նշել է իր հրաժարականի պատճառները. դրանցից մեկը «ահաբեկչության առջև կապիտուլյացիան» է: Լիբերմանի հրաժարականի պատճառներից են եղել նաև իսրայելա-պաղեստինյան վերջին բախումները: Իսրայելական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը, նշում են, որ Լիբերմանի հրաժարականը միայն մեկ պատճառ ունի՝ կոալիցիայի լուծարումն ու արտահերթ ընտրությունները: «ՀԱՄԱՍ» խմբավորումը Լիբերմանի հրաժարականը «Գազայի հաղթանակ» է որակել: Ավելի վաղ Իսրայելն ու Պաղեստինը փոխադարձ հրթիռակոծություն էին իրականացրել միմյանց տարածքների ուղղությամբ: Տեղեկություններ էին հայտնվել նաև, որ կողմերի միջև հրադադարի ռեժիմ է հաստատվել: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
