«ԱՄՆ Կոնգրեսը չի հասցնի մինչև տարեվերջ հակառուսական նոր պատժամիջոցներ մշակել». սենատորներ
![]() ԱՄՆ Կոնգրեսը չի հասցնի մինչև տարեվերջ հակառուսական նոր պատժամիջոցներ մշակել և սահմանել, քանի որ օրենսդիրները մտադիր են կենտրոնանալ օրենսդրական այլ նախաձեռնությունների վրա: Այս մասին, Bloomberg-ի հաղորդմամբ, ասել են սենատորները: Սենատորներ Բոբ Մենենդեսի և Ջոն Քորնինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ով առավել բարեկամական հարաբերություններ էր փնտրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դժվարությամբ ստորագրեց այդ օրենքը: «Մենք բավարար ժամանակ չունենք: Դա իրական մրցավազք կլինի, եթե միայն բոլորը չեն ցանկանում այստեղ մնալ մինչև Սուրբ Ծնունդը»,- ասել է սենատոր Ջոն Քորնինը Թեխասից: «Այդուհանդերձ, Ռուսաստանի վրա պատժամիջոցների ազդեցությունը թուլանում է սահմանափակող միջոցների հետաձգման պատճառով՝ չնայած նրան, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ ռուս տասնյակ գործարարների և պետական ընկերությունների դեմ ապրիլյան պատժամիջոցներն ամենազգալին էին»,- նշում է գործակալությունը: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
