«Չենք բացառում Չինաստանի հետ սառը պատերազմը». Մայք Փենս
![]() ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը չի բացառել Չինաստանի հետ սառը պատերազմը: Այս մասին նա ասել է The Washington Post-ի հետ զրույցում: Փենսը Պեկինին խորհուրդ է տվել մասշտաբային փոփոխություններ կատարել տնտեսական, ռազմական և քաղաքական գործունեությունում՝ դա անվանելով «եթե ոչ վերջին, ապա լավագույն հնարավորությունը»: «Կարծում եմ՝ դա մեծամասամբ կախված կլինի Արգենտինայից»,- ասել է Փենսը՝ նկատի ունենալով նոյեմբերի վերջին Բուենոս Այրեսում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի նախատեսված հանդիպումը: Բացի այդ, Փենսի խոսքով, ԱՄՆ-ը պատրաստ է ավելացնել Չինաստանի դեմ տնտեսական, դիվանագիտական և քաղաքական ճնշումները: «Ամեն դեպքում մեր տնտեսությունն առավել ուժեղ է»,- ասել է Փենսը: Պարբերականը նշում է, որ անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Չինաստանի հետ սառը պատերազմ չի ցանկանում: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
