Թրամփը քննադատել է Մակրոնին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է համաեվրոպական բանակ ստեղծելու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը: «Մակրոնը հայտարարեց, որ Եվրոպան պետք է սեփական զինված ուժերն ունենա, որպեսզի պաշտպանվի ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից: Դա շատ վիրավորական է, սակայն, Եվրոպան, առաջին հերթին, պետք է իր արդարացի ներդրումն ունենար ՆԱՏՕ-ի ֆինանսավորման մեջ, որն ԱՄՆ-ն զգալի սուբսիդացնում է»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը: Ավելի վաղ Մակրոնն առաջարկել էր Եվրոպայում միասնական բանակ ստեղծել: «Մենք չենք կարող պաշտպանել եվրոպացիներին, եթե չունենանք համաեվրոպական բանակ: Մենք պետք է ունենանք Եվրոպա, որը կկարողանա պաշտպանել իրեն, առավելագույնն ինքնուրույն, առանց Միացյալ Նահանգների: Այսօր մենք ականտես ենք լինում մեր ժողովրդավարական կյանքին և կիբերտարածքին արտաքին միջամտության փորձերին: Մենք պետք է պաշտպանվենք Ռուսաստանից, Չինաստանից և նույնիսկ ԱՄՆ-ից»,- ասել էր Մակրոնը: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
