Իրանը Վաշինգթոնին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների համար
![]() Միացյալ Նահանգները պատասխանատու են Իրանում և Եմենում մարդկության դեմ հանցագործությունների համար: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: Զարիֆի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանին է մեղադրում Միացյալ Նահանգների «անօրինական պատժամիջոցների» համար, սակայն հենց ԱՄՆ-ն է պատասխանատու «մարդկության դեմ հանցագործությունների» համար: Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ամերիկյան պատժամիջոցներն առաջին հերթին անդրադառնում են Իրանի բնակչության վրա, որը բախվում է դեղորայք և մթերք ձեռք բերելու դժվարությունների հետ: Ավելի վաղ ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել էր Իրանի դեմ պատժամիջոցները: Պատժամիջոցներն անդրադարձել են նավթի արտահանմանը, բանկային և նավաշինության ոլորտներին: Իրանի նախագահը մեկնաբանել էր երկրի նկատմամբ նոր պատժամիջոցներն՝ ասելով. «Միասնությամբ և համատեղ ջանքերով կշրջանցենք ամերիկյան պատժամիջոցները, ԱՄՆ-ին կստիպենք զղջալ: Մենք օտարերկրյա ներդրումներ կներգրավվենք մեր երկիր... Կթարմացնենք տնտեսական զարգացման ուղին»: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
