ԱՄՆ գլխավոր դատախազը Թրամփի խնդրանքով հրաժարական է տվել
![]() ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հրաժարական է տվել: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Twitter-ի իր էջում: «Շնորհակալություն ենք հայտնում գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին իր ծառայության համար և մաղթում լավագույնը»,- գրել է նա: Սեշնսին ժամանակավորապես կփոխարինի Մեթյու Ուիթաքերը: BBC-ի տեղեկություններով՝ Ջեֆ Սեշնսը հրաժարական է տվել նախագահ Թրամփի խնդրանքով: Նշվում է, որ Թրամփը բազմիցս քննադատել է գլխավոր դատախազին արդարադատության նախարարությունը ոչ արդյունավետ ղեկավարելու համար: Նրա խոսքով՝ գերատեսչության աշխատակիցներն իր դեմ դավեր են նյութել: Սեշնսը Թրամփի աջակիցն էր ընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն նրանց հարաբերությունները վատթարացան, երբ Սեշնսը հրաժարվեց ընտրություններին ռուսական հետքի մասին գործը վարելուց:
|

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
