«Հայամետ կոնգրեսականների համար հիանալի օր էր». Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ
2501
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 16:25
![]() Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ամերիկահայերի սատարած 180 թեկնածուներից 165-ը (ավելի քան 90%-ը) հաղթել է ընտրատարածքներում: «Այսօր հիանալի օր էր հայամետ կոնգրեսականների համար: ANCA-ն հպարտ է, որ կարողացել է օգնել ողջ Ամերիկայում հայամետ ընտրողներին: Ռեկորդային թվով ամերիկահայեր են մասնակցել ընտրություններին՝ ամրապնդելով իրենց ազգային դիրքորոշումը: Այժմ ակնկալում ենք արդյունք, հարգանք և մեր աշխատանքի վարձատրություն, ընկերներ»,- ասվում է Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Հայ դատի հանձնախումբը հայտնել էր Էնթոնի Բրինդիսիի հաղթանակի մասին, ով միացել էր մյուս հայազգի օրենսդիրներին՝ Աննա Էշուիին և Ջեքի Սփիերին: Մեկ այլ հայազգի ներկայացուցիչ Դենի Թարխանյանը պարտվել էր ընտրություններում: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
