ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ երկու կին մուսուլման է ընտրվել
4170
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 11:00
![]() ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երկու կին մուսուլման է ընտրվել: Ավելի վաղ հայտնի էին դարձել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները: Միչիգան նահանգից Կոնգրես է անցել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, պաղեստինցի Ռաշիդա Թլեյբը, իսկ Մինեսոտա նահանգից՝ նույնպես Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, սոմալիացի Իլհան Օմարը: Ռաշիդա Թլեյբը՝ մեկնաբանելով իր հաղթանակն, ասել է, որ պատրաստ է արժանապատվորեն ներկայացնել իսլամն ԱՄՆ Կոնգրեսում: Քվեարկությունը դեռևս չի ավարտվել, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները, ըստ նախնական տվյալների, ստացել են 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 138։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ ուժերի այժմյան դասավորությունն արդեն չի փոխվի: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
