Իրանի հոգևոր առաջնորդը հայտնել է Իրանի հետ 40-ամյա պայքարում ԱՄՆ-ի պարտության մասին
![]() Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ ԱՄՆ-ը ցանկանում էր կաթվածահար անել Իրանի տնտեսական աճը, սակայն, իրականում, Թեհրանն առավել ինքնաբավ դարձավ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: «Իրանի ժողովուրդը տարիներ շարունակ ամեն ինչ ներմուծել է, այժմ նրա մոտ ամեն ինչ արտադրելու սովորություն է մշակվել»,- ասվում է գրառման մեջ: Իրանի հոգևոր առաջնորդի խոսքով՝ Թեհրանի հետ 40-ամյա պայքարի ընթացքում Վաշինգթոնը փորձել է տարբեր տնտեսական, ռազմական և տեղեկատվական գործիքներ օգտագործել, սակայն Իրանը հաղթանակած է դուրս եկել: «Աշխարհը հակազդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկացած որոշմանը, ընդ որում, նրա դեմ են ոչ միայն մարդիկ, այլ նաև երկրների կառավարությունները»,- հավելել է Ալի Խամենեին: Հիշեցնենք, որ այսօր Իրանի իշխանությունները հայտնել էին սեփական կործանիչների զանգվածային արտադրության մասին: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
