Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.

Թրամփը մտադիր է վերականգնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

4432
Շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ., 10:40
Թրամփը մտադիր է վերականգնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերականգնել Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին 2015թ. համաձայնության արդյունքում, փոխանցում է BBC-ն:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի նկատմամբ երբևէ կիրառված ամենակոշտ պատժամիջոցները կլինեն:

Սակայն նոր պատժամիջոցները չեն անդրադառնա Իրանի հետ համաձայնագրի 8 մասնակից երկրների նկատմամբ, որոնք կկարողանան շարունակել իրանական նավթի ներմուծումը:

ԱՄՆ-ն այդ համաձայնագրից դուրս էր եկել 2018թ. մայիսին:

Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր էջում լուսանկար էր հրապարակել «Պատժամիջոցները մոտ են» գրությամբ, որը հիշեցնում էր կադր «Գահերի խաղը» ֆիլմից: