Ըմբշամարտ. Դավիթ Սաֆարյանը շարունակում է պայքարն աշխարհի առաջնությունում
389
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 02:35
![]() Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 2013 թվականի աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում 4։1 հաշվով հաղթեց հունգարացի Նորբերտ Լուկաշին, ապա 1/8 եզրափակչում 10։0 հաշվով առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Էմրախ Գասանովի նկատմամբ, սակայն 1/4 եզրափակչում 0։10 հաշվով պարտվեց Բահրեյնի ներկայացուցիչ Ադամ Բատիրովին, ով հասավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով մեր ըմբիշին շարունակել պայքարը՝ բրոնզե մեդալի համար։ 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գեորգի Կետոևը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Մագոմեդ Իբրահիմովին՝ դուրս մնալով հետագա պայքարից։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
