Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայ ծանրորդները մեկնարկեցին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

312
Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ., 15:10
Հայ ծանրորդները մեկնարկեցին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Երեկ Լեհաստանի Զամոսկ քաղաքում մեկնարկեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Այսօր պայքարի մեջ մտան հայ ծանրորդները։ Առաջինը մրցահարթակ դուրս եկավ մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Համլետ Մնացականյանը, ով զբաղեցրեց 6-րդ տեղը։ Համլետը հաջող կատարել է 3 մոտեցում՝ պոկելով 100 կգ և հրելով 130 կգ։

Այս քաշային կարգում հաղթող է դարձել Պավլո Զալիվսկին՝ երկամարտի 240 կգ արդյունքով։ Երկրորդ հորիզոնականում է մոլդովացի Դանիել Լունգուն՝ երկամարտի 240 կգ արդյունքով։ Լավագույն եռյակը եզրափակեց իտալացի Սերժիո Մասիդան՝ երկամարտի 238 կգ արդյունքով։