«Սաուդցի լրագրողը հավանաբար մահացած է». Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սաուդցի անհետացած լրագրող Ջամալ Խաշոգջին մահացած է: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Ինձ թվում է, որ հենց այդպես է»,- լրագրողների հարցին պատասխանել է Թրամփը: «Դա շատ տխուր է»,- հավելել է նա՝ նշելով, որ ամեն դեպքում սպասում է հետաքննության վերջնական արդյունքներին՝ «ուժեղ հայտարարություն» անելու համար: Նա նաև հայտարարել է, որ մեղավորներին «լուրջ հետևանքներ են սպասվում»: The Washington Post պարբերականի սաուդցի լրագրողը, ով քննադատում էր Սաուդյան Արաբիայի իշխանությունների քաղաքականությունը, հոկտեմբերի 2-ին մեկնել էր Ստամբուլ, իր երկրի գլխավոր հյուպատոսություն, որից հետո նրա մասին տեղեկություն չէր ստացվել: Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Խաշոգջիին սպանել են հյուպատոսությունում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ջամալ Խաշոգջիի անհետացման սկանդալի ֆոնին՝ Սաուդյան Արաբիայում թագաժառանգ արքայազնին փոխարինող են փնտրում: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
