Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Շատ բացասական եմ գնահատում այդ միջադեպը». Արթուր Վանեցյան

314
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 02:10
«Շատ բացասական եմ գնահատում այդ միջադեպը». Արթուր Վանեցյան

Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ Մակեդոնիայի դեմ խաղին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումից առաջ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի բրիֆինգը լրագրողների հետ, որի ընթացքում նախագահն անդրադարձավ Ջիբրալթարի դեմ խաղից հետո հավաքականի երկրպագուների ֆան-շարժումների՝ FAF-ի և «Red Eagles»-ի անդամների միջև տեղի ունեցած բախմանը․

«Շատ բացասական եմ գնահատում այդ միջադեպը: Նրանք միշտ բողոքում էին, որ ֆեդերացիան իրենց չի հատկացնում այն տեղերը, որոնք իրենք են ցանկանում են և տոմսերի գներն էլ իրենց ուզածը չէ: Խաղից առաջ հանդիպում էի ունեցել երկու ֆան-ակումբների ներկայացուցիչների հետ, նրանց առաջարկել էի նստել դարպասների հետևում: Բայց երկուսն էլ շատ բացասաբար ընդունեցին այդ առաջարկը՝ նշելով, որ իրենց ձայնը չի հասնում ֆուտբոլիստներին: Խոստացել էին, որ ոչ մի միջադեպ չի լինի։ Չեն պահել իրենց խոստումը, ու բոլորս գիտենք, թե ով: Բայց չեմ ցանկանում այդ մասին խոսել: Հանդիպել ենք խաղից հետո նրանք հետ, խոսել ենք։ ՆՀՀ Մակեդոնիայի դեմ խաղին էլի իրար կողք են լինելու, հետո կմտածենք՝ ինչ կանենք։ Ասեմ նաև, որ այն տեղեկությունը, թե ֆեդերացիան տուգանվել է 100 հազար եվրոյով, սուտ է: Իհարկե, պատիժ կլինի ՈւԵՖԱ-ի կողմից, բայց դեռ չգիտենք, թե ինչպիսի: Ցանկացած արարք, որ կատարվում է խաղի ընթացքում, ստանում է ՈՒԵՖԱ-ի արձագանքը՝ ոչ միայն վնասելով մեր հեղինակությանը, այլև ֆինանսական խնդիրներ առաջացնելով»,- Վանեցյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։