Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.

«Ով ասես սկսել է խոսել անարդարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, իրավունքից և այլ վեհ արժեքներից»․ Արսեն Ջուլֆալակյան

112
Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 03:15
«Ով ասես սկսել է խոսել անարդարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, իրավունքից և այլ վեհ արժեքներից»․ Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ով ասես սկսել է խոսել անարդարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, իրավունքից և այլ վեհ արժեքներից, էլ չասեմ՝ ներկայանալ որպես հեղափոխական,կամ գոնե դրա արժեքների կրող։ Հատկապես ծիծաղելի են նրանք, ովքեր յուրահատուկ նվիրվածությամբ ու հավեսով օգտվել են նախկին համակարգից (անարժանիորեն), իսկ էսօր ամենաբարձրն են գոռում ու քննադատում վերջինիս։ Գործող իշխանության համար գնալով բարդանալու է նմաններին տարբերակելն ու զանազան պրոցեսներից հեռու պահելը... Ընդ որում նմաններն ամենուր են, բոլոր բնագավառներում»,- գրել է նա։