Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թրամփը Սորոսին մեղադրել է բողոքի ցույցերը հովանավորելու համար

5224
Շաբաթ, 06 հոկտեմբերի, 2018 թ., 11:05
Թրամփը Սորոսին մեղադրել է բողոքի ցույցերը հովանավորելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգթոնում բողոքի ակցիաներ կազմակերպած մարդկանց անվանել է «վճարվող մասնագետներ», որոնց աջակցում է ամերիկացի ներդրող, միլիարդատեր Ջորջ Սորոսը (Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 8,3 միլիարդ դոլար): Ցուցարարները բողոքում են Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Բրեթ Քավանոյի թեկնածության դեմ, ում աջակցում է Թրամփը:

Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում:

«Անդաստիարակ բողոքականներ, վճարվող մասնագետներ, որոնք փորձում են սենատորին վատ տեսանկյունից ներկայացնել: Չնահանջե՛ք: Ուշադրություն դարձրեք նրանց միանման մեթոդներին, նրանց աշխատանքը վճարվում է Սորոսի և այլոց կողմից»,- գրել է նա:

Ավելի վաղ սենատորները հավանություն էին տվել Քավանոյի թեկնածությանը. նրա օգտին էր քվեարկել ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի 51 անդամ, դեմ՝ 49-ը: